ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունվարի 28-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ, բացի շաբաթ, կիրակի և ոչ այլ աշխատանքային օրերից, Գետափի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Եղեգնաձորյան խճ. 1, հեռ.՝ 094-10-21-12, 0281-2-36-80:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 6-ին ժամը 15:00-ին, Գետափի միջնակարգ դպրոցում: