ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,

3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ.հունվարի 29-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0263-4-22-54 հեռախոսահամարով:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 9-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Իջևան, Իջևանյան 8: