Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունները:

Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք իրենց ակտիվում գրանցել են 5.5-ական միավոր:

Կանանց առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Մրցաշարային աղյուսակում Գևորգյանին հաջորդել են Սուսաննա Գաբոյանը (7 միավոր) և Մարիա Կուրսովան (5.5 միավոր):

Հավելենք, որ հունվարի 22-23-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայանալու է Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի 2020 թվականի առաջնությունը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների: Հունվարի 22-ին տեղի կունենան 1-5-րդ տուրերը, իսկ 23-ին՝ 6-9-րդ: