ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա)բարձրագույն կրթություն

բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով

բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը

գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը

դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/

ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ

զ)աշխատանքային գրքույկի պատճենը

Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020թ. հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ, ժամը 9:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոց, գ. Այգեհովիտի: Տեղեկությունների համար զանգահարել 077-33-29-12 հեռախոսահամարով:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 2-ին, ժամը 17:00-ին՝ Այգեհովիտի միջնակարգ դպրոցում: