ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,

3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Որոտանի միջնակարգ դպրոցում, բն. Որոտնավան:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 5-ին, ժամը 15:00-ին, Որոտանի հիմնական դպրոցում, հեռ.՝ 093-14-89-38, 093-93-21-56: