«Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ»-ը շնորհվում է այն անհատին, հաստատությանը, հասարակական կազմակերպությանը կամ մարմնին, որը հետազոտական և զարգացմանն ուղղված աշխատանքի միջոցով գնահատելի ներդրում է ունեցել մանրէաբանության ոլորտում:
Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով, ուստի վերջիններս փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am) ոչ ուշ քան 2020 թվականի հունվարի 29-ը:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://en.unesco.org/news/unesco-seeking-nominations-carlos-j-finlay-unesco-prize-microbiology-2020: