«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» օրինակով Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվել է «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամը»: Նոր հիմնադրամը նպաստելու է պետություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը, փաստահենք քաղաքականությունների մշակմանը և Հայաստանում հետազոտական կարողությունների զարգացմանը։

Հիմնադրամի շրջանակում մեկնարկել է կառավարության կողմից ընտրված երեք թեմաներով հետազոտությունների հայտերի ընդունման գործընթացը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://pdrf.aua.am/calls: Մրցույթը բաց է Հայաստանի բոլոր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար։

Միաժամանակ սկսել է «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում ուսանողական հայտերի ընդունումը: Հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի մրցույթը հաղթած այն ուսանողներին, ովքեր իրենց բակալավրիատի կամ մագիստրատուրայի ավարտական աշխատանքները կգրեն առաջարկված թեմաներով։ Մանրամասները՝ https://msrf.aua.am/students հղումով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թ․ հունվարի 20-ն է։