ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգով կազմվել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել, այսինքն` երկու ցուցակով էլ ներկայացվել են նույն մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ: Արդյունքում` ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: Հավատարմագրված լրագրողների և մարզիչների ցանկերը, մարզիկների անվանացանկը ներկայացված է ստորև: