Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոց) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:
Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել․

  1. հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները
  2. հայկական սպորտը լուսաբանող տպագիր լրատվամիջոցները
  3. ամբողջությամբ սպորտային կամ սպորտային բաժին ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները։

Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 18։00-ն thebest2019@edu.am էլեկտրոնային հասցեով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետք է ուղարկեն լրատվամիջոցի ղեկավարի հաստատած դիմումը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, ԶԼՄ-ի կայքի հասցեն, լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրողի ազգանունը, անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ կցելով լուսանկար:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-869-771 հեռախոսահամարով՝ Գայանե Աբասյանին: