Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001-20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ Տավուշի մարզում, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, որոնք կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված հավելվածով՝ տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները:

Մրցույթի մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ք․Երևան, Վ.Սարգսյան 3 հասցեով (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 5-րդ հարկ, 507 սենյակ, հեռ.010-56-23-51)՝ փաստաթղթային ձևով, մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը, ժամը 12:00:

Մրցույթի հրավերը կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։