ՀՀ Սյունիքի մարզի ««Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են:
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնազն 3 օր առաջ):
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2019թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչև 2020թ. հունվարի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2020թ.-ի հունվարի 16-ին ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ««Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել` (0284)64-421 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ, հեռ.` +374 284 64-421,էլ. փոստ` khndzoresk@schools.am