ՀՀ Կոտայքի մարզի «Մայակովսկու Հ.Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. բարձրագույն կրթությունը
3. ոՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2020թ. հունվարի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00 ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2020թ հունվարի 16-ին` ժամը 1400-ին, ՀՀ Կոտայքի մարզի «Մայակովսկու Հ.Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում: Տեղեկությունների համար զանգահարել 022260145: