ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից ձևերով և մեթոդներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը ուսուցման գործընթացին:

Ուսուցման գործընթացում օգտագործվող նյութերը, մատուցման ձևերն ու միջոցները կհամապատասխանեցվեն մասնակիցների կրթական կարիքներին ու առանձնահատկություններին: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացված գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով:

Դասընթացի ավարտին մասնակիցները, բացի հարցաշարի շրջանակներում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների, կստանան նաև կառավարման (մենեջմենտ) և այդ ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նոր գիտելիքներ և հմտություններ: Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա վկայական, որը հնարավորություն կտա նրան մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արամ Մուսախանյան),
    2) 3x4 չափսի երկու լուսանկար,
    3) բարձրագույն կրթության դիպլոմը,
    4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
    5) անձնագիրը,
    6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
    7) «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի հաշվեհամարին (163298022845 «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն դեկտեմբերի 11-27-ն ընկած ժամանակահատվածում:
Դասընթացի արժեքը, ներառյալ բաշխման նյութեր, գրենական պիտույքներ, սուրճի ընդմիջումներ, կազմում է 75 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:

Փաստաթղթերն կարող եք ներկայացնել 2019թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ հետևյալ կրթօջախներից որևէ մեկում.
1. Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց, (հասցեն՝ ք․ Երևան, Արտաշիսյան փող., 52 շենք), պատասխանատու անձ՝ Սուսաննա Սարգսյան, հեռախոս՝ 095 75 01 75:
2. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, (հասցեն՝ ք․ Եղեգնաձոր, Վայքի փող., 4 շենք), պատասխանատու անձ՝ Հայկուհի Բարսեղյան, հեռախոս՝ 093 65 49 40:
3. Ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, պատասխանատու անձ՝ Անահիտ Մարտիրոսյան, հեռախոս՝ 093 00 90 08:
4. Կապանի թիվ 2 ավագ դպրոց (հասցեն՝ ք․ Կապան, Մելիք Ստեփանյան փող․, 5 շենք), պատասխանատու անձ՝ Արթուր Հակոբյան, հեռախոս՝093 98 68 80:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 24 19 03 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև 18:00, կամ գրել krtutyun.gorcuneutyun@gmail.com էլ. փոստի հասցեով:

*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: