Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։

Նոյեմբերի 25-ին նախատեսվում է նախարարի հանդիպումը մշակութային գործիչների և Ֆրանսիայի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ: