Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը 2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ք. Մոսկվայում անցկացնում է «Համայնք» ամփոփիչ համաժողով:
Նշված միջոցառմանը յուրաքանչուր տարի մասնակցում են շուրջ 5000 քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Ռուսաստանից: Ամփոփիչ համաժողովի աշխատանքներին ավանդաբար մասնակցում է ՌԴ նախագահ Վ. Պուտինը:
Համաժողովին հրավիրվում են քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, պետական և տեղական ինքնակարավարման մարմինների աշխատակիցներ:
Համաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան «Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում ՀԿ-ների ներգրավման փորձը ԱՊՀ երկրներում» թեմայով: Կլոր սեղանը կկայանա ք.Մոսկվայում Իլյինկա 4 հասցեում:
Անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://community.accredcenter.ru/expert.html