ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը:

2019 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  • Քիմիական գիտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Մանկավարժական գիտություններ,
  • Ճարտարապետություն,
  • Սոցիոլոգիական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:Մրցույթին մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ www.erit.am կայքում՝ http://www.erit.am/news/hy/86030:
Հայտերն ահրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված դիմումով՝ ք. Երևան, Աբովյան 9 հասցեով կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը: