ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 28-ը ներառյալ, ժամը՝ 10:00 -ից 13:00 -ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 10:00-ին՝ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում: Հասցեն` ք. Կապան, Արզումանյան 11: