124 հիմնական դպրոցին զուգահեռ աշխատել եմ նաև մանկապարտեզներում՝ որպես լոգոպեդ: Խմբում ունեի կապուտաչյա, շիկահեր գեղեցիկ աշակերտ, որը լսողության հետ կապված խնդիրներ ուներ: Նրա ծնողները նույնպես ունեին այդ խնդիրը և ընտրել էին իրենց համար հեշտ ճանապարհ և շփվում էին ժեստի լեզվով: Տղան խոսք լսում էր միայն պարտեզում, բնականաբար, նրա խոսքն էլ թերզարգացած էր։ Պարտեզում պարբերաբար պարապմունքների, ծնողների հետ զրույցի միջոցով կարողացա հասնել նրան, որ երեխայի հետ տանը շփվեն բառերով, ոչ թե ժեստերով։ Բացի այդ, մանկավարժ տատիկը պարբերաբար տղային տանում էր իր տուն և հեքիաթներ ու պատմություններ էր պատմում, պահանջում էր հաղորդակցվել միայն խոսքով: Հիմա մեր տղան 7-րդ դասարանի աշակերտ է, հաղորդակցվում է խոսքով, ստիպում՝ է ծնողներն էլ խոսեն և հարալեզվական միջոցներից հնարավորինս խուսափեն: Նա ուզում է դառնալ ծրագրավորող:
Մեր աշխատանքը նման է շարունակական բացահայտումների մի շղթայի, եթե բացահայտում ես և հաղթահարում ես, ձեռք ես բերում մի անգնահատելի փորձ, ինչի և քո անձնային որակների շնորհիվ դու ինքնաբացահայտվում և նոր՝ էլ ավելի լուսավոր նպատակներ ես դնում քո առջև: