«Այսօրվանից երկու դրվագ. 11-երի խմբի հետ դաս ենք անում: 17-18-րդ դարերի իրադարձություններն են առանցքում: Իսրայել Օրի, ազատագրական փնտրտուքներ և այլն: Մեզ մոտ, երեխեքը դասին գալիս են թվային գործիքներով: Մեկ էլ տեսնեմ Անին, ֆեյսբուքի մեսսենջերը բացել է ու ակտիվ նամակագրության մեջ է՝ հենց քթիս տակ: Ասում եմ.

-Ես համոզված եմ, որ դու հենց հիմա Լեոպոլդ կայսեր հետ չես շփվում ու չես համոզում, որ աջակցի Իսրայել Օրուն: Մի պահ լռեց, հետո ասաց.
-Ձեր ու երեխեքի խոսքերն եմ գրում, ուղարկում:
Նայում եմ համակարգչի էկրանին, իրոք, մեր փոխանակած մտքերն են նամակների մեջ, բայց անգլերենով: Գիտե՞ք ինչ էր անում Անին: Դասարանի աղջիկներից մեկը լսողության խնդիր ունի (շատ թույլ է լսողությունը), իսկ հայերեն մտքերն էլ լավ չի ընկալում: Անգլերեն գիտի: Անին դասի վերաբերյալ մեր քննարկումները կոնսպեկտած գրում էր դասընկերուհուն, որպեսզի նա նույնպես մասնակցի պրոցեսին:
Այս հուզիչ նոտայի վրա դասը վերջացրինք:

Հ. Գ. Երեխեքին խոստացել էի, որ սրա մասին ստատուս եմ գրելու»,-գրել է Վահրամ Թոքմաջյանը: