Սույն զեկույցն ուղղված է գյուղաբնակ երիտասարդների կարիքների, խնդիրների և զարգացման խոչընդոտների ուսումնասիրմանը: Հետազոտության երկրորդ բաղադրիչում ներկայացված են գյուղաբնակ երիտասարդության իրավիճակի բարելավման հեռանկար-առաջարկները՝ ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիներին, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին: