Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչության մշակույթի և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպություններից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրում, ստացված հայտերի ուսումնասիրություն, ամփոփում,

  2. սպորտի ու երիտասարդական ոլորտի բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում,

  3. տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սպորտի ու երիտասարդական ոլորտի ծրագրերի միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստում,

  4. տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սպորտի ու երիտասարդական ոլորտի միջծրագրային վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմում, իրականացնում է նույն գործընթացը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով,

  5. Նախարարության ենթակայության սպորտի ու երիտասարդական ոլորտի հաստատությունների, առանձին ծրագրերի մասով պայմանագրերի կազմում,

  6. սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, պայմանագրերի քաղվածքների մուտքագրում «CLIENT-TRESUARY» համակարգ,

  7. սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպությունների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման հայտերի և հաշվետվությունների վերլուծություն, ֆինանսավորման հայտերի պատրաստում և հաստատման ներկայացում,

  8. իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում,

  9. Նախարարության համակարգում ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,

2) «Գործարարություն և վարչարարություն» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

5) Գրական հայերենի տիրապետում,

6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. սեպտեմբերի 2-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):