2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» կարգով փորձագետ հրավիրելու վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային պարտականություններն են՝

-նախարարության մասսայական, մանկապատանեկան սպորտի և ֆիզիկական դաստիարակության, սպորտի բարձրագույն նվաճումների, մարզական կազմակերպությունների և երիտասարդական քաղաքականության լուսաբանում
-սպորտի ոլորտի ամենօրյա նորությունների, մամուլի հաղորդագրությունների և հայտարարությունների պատրաստում և դրանց տեղադրում նախարարության ինտերնետային կայքում ու սոցիալական էջերում
-վերոնշյալ ոլորտում նախարարության մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տեղադրում ինտերնետային կայքում
-նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման աշխատանքների մասնակցություն.
-նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների և նախագծերի ներկայացում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն.
2) բարձրագույն կրթություն.
3) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
4) «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի իմացություն
5) լուրերի, հաղորդագրությունների, հայտարարությունների, պարզաբանումների տեքստեր կազմելու և գրելու հմտություն
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. մուլտիմեդիա հմտությունները` Photoshop, Adobe Premiere, After Effects ծրագրերից ցանկացածի իմացությունը, կդիտարկվեն որպես առավելություն
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույց:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է` 1 /մեկ/ տարի:
Աշխատավարձը՝ 150.799 ՀՀ դրամ /ներառյալ հարկերը/

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

-դիմում՝ նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
-տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման համար ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
-արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
-3X4 սմ չափի մեկ գունավոր լուսանկար,
-անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Փորձագետի պահանջներին համապատասխանող անձինք կարող են ներկայացնել իրենց դիմումները ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am) 2019թ. օգոստոսի 26-28-ը ներառյալ: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել այն դեպքերում, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել է կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ինչպես նաև ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի պարագայում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք և անձը երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չի ստացել: