ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության Ֆինանսաբյուջետային վարչության մշակութային և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետի (18-35.4-Մ2-17) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հիմնական գործառույթները՝
- Նախարարության ստորաբաժանումներից և մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի (թատերարվեստ, միջին մասնագիտական կրթություն, մշակութային միջոցառումներ) կազմակերպություններից հավաքագրում է առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման և ՄԺԾԾ հայտերը, ուսումնասիրում է ստացված հայտերը և կազմակերպում քննարկումներ.
- Նախարարության ստորաբաժանումներից և մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի (թատերարվեստ, միջին մասնագիտական կրթություն, մշակութային միջոցառումներ) կազմակերպություններից.
- իրականացնում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման և ՄԺԾԾ հայտերի հավաքագրման, ուսումնասիրության, ամփոփման աշխատանքներին.
- աջակցում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի բյուջետային ծրագրերի միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստման աշխատանքներին.
- բյուջետային գործընթացի շրջանակում աջակցում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպմանը.
- վերլուծում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ.
- իրականացնում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպությունների պայմանագրերի քաղվածքների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման վերլուծության, հաշվարկման աշխատանքները.
- կազմում է Նախարարության ենթակայության մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի հաստատությունների, առանձին ծրագրերի մասով պայմանագրերն ու ներկայացում ստորագրման.
- մշակութային և սպորտային միջոցառումների հաստատված ծրագրին համապատասխան կազմում է առանձին միջոցառումների կազմակերպման և անցկացման նախարարի հրամանների նախագծերը և Գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացնում ծախսերի նախահաշիվները, պայմանագրերը (դրանցում կատարվող փոփոխությունները) և ֆինանսկան պարտավորությունների կատարման ժամանակացույցերը: Իրականացնում է նույն գործընթացը նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով:
- տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի ծրագրերում և տնտեսագիտական դասակարգման հոդվածներում միջծրագրային վերաբաշխումներ, փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կազմում է ՀՀ կառավարության որոշման նախագծեր,
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- (041) «Գործարարություն և վարչարարություն», (0311) «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
- ունի «Բյուջետային համակարգի մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.07.2019թ.:
- Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: