Վերջերս 96 տ. հասակում իր մահկանացուն կնքեց լիբանանահայ նշանավոր քանդակագործ Զավեն Խտըշյանը: Նրա աշխատանքներին ծանոթանալու առիթը կայացավ տարիներ առաջ, երբ «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանի պատմության թանգարանում բացվեց արվեստագետի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: