Արտաքինից դատելով բնավ չես ասի, թե մի քանի օրից՝ ապրիլի 21-ին, ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը, նույն ինքը՝ Վալմարը, կհատի 70-ի շեմը: Դա նկատելի չէ նաև նրա ստեղծագործական եռանդուն գործունեությանը ի մոտո հետևելիս: Այսօրևս Երեւանի կենտրոնում գտնվող նրա արվեստանոցում կարող ես տեսնել իրար կողք-կողքի շարված թաց ու անավարտ նոր աշխատանքներ: Նկարչի համոզմամբ, «Պրոֆեսիոնալ արվեստագետը չպետք է մտածի՝ նկարելու ցանկություն ունի, թե՞ ոչ: Նա այդ աշխարհի մեջ պետք է լինի»: