Մեր կողքին ապրող ու ստեղծագործող Նիկոլ Աղաբաբյանի մեքենան շրջիկ արվեստանոց է հիշեցնում՝ ծանրաբեռնված կտավներով, ներկերով ու անհրաժեշտ բոլոր պարագաներով: «Այն օրերին, երբ դասի չեմ, Հայաստանի մարզերում եմ՝ Երևանից դուրս որևէ տեղ»,– պատմում է Նիկոլը:

Ընդ որում՝ նա ոչ միայն շրջել է մեր երկրով, այլև եղել է եվրոպական շատ երկրներում՝ ցուցահանդեսներ բացելով թե՛ հին աշխարհամասում, թե՛ Ամերիկայում: Առայժմ շուրջ 50 անհատական ցուցահանդես է ունեցել՝ սկսած իր ծննդավայր Կողբից մինչև Հռոմ, Վենետիկ, Կանն, Լիոն, Փարիզ ու Նյու Յորք: