«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց, հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն 11 փ., հեռ. 010-47-65-40, 094-30-66-94:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին, Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոցում: