Ներկա օրերում, երբ արտաքուստ կարծես ամեն ինչ հեշտացել է, ստեղծագործելն ու արարելը սկսել են դասվել «մատչելի» զբաղմունքների շարքը: Շատերին թվում է, թե ամեն կլկլացնող՝ երգիչ է, տառաճանաչ մարդ՝ գրող, լուսանկարչական գործիք գործածող՝ լուսանկարիչ, իսկ յուրաքանչյուր գիծ քաշողը՝ նկարիչ: Իրականում, ստեղծագործելը դարեր շարունակ եղել և այսօր էլ տակավին մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնական օժտվածության և տարիների ընթացքում ձեռք բերված իմացության վրա: Նաև վերջինիս առկայությամբ է արվեստագետը տարբերվում արհեստավորից, իսկ սովորական բիծը վերածվում իմաստակիր գծի: