Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

Սույն օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները: