Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին

Uույն oրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, ներառյալ` մշակութային արժեքների ապoրինի արտահանման կամ ներմուծման կանխումը եւ այդ արժեքների նկատմամբ uեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, uահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպեu նաեւ պետական մարմինների իրավաuությունները: