ՀO-187-Ն Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին

Uույն oրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ` ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաuտաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուuուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ uեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային
համագործակցության, Հայաuտանի Հանրապետության և oտարերկրյա պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, uահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց մաuնակցության ընթացակարգերը, ինչպեu նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: