«Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը սահմանում են հանրակրթական հաստատությունների տեղադրմանը, շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքին, շենքային համալիրներին, գործառական խմբերի կազմակերպմանը, շենքերի կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներին, լուսավորվածությանը, ինժեներական կահավորանքին, ինչպես նաև շենքերի ներքին միջավայրի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները։