Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Հասցե` Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում կունենա ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության հետ` հուլիսի 3-ից 14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք 30-րդ համաշխարհային ունիվերսիադային ընդառաջ:
30-րդ համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 160 երկրների 10.000-ից ավել պատվիրակներ։ Այս տարի մրցաշարում ընգրկված է 18 մարզաձև։
ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը նախորդ տարիներին երկու տարին մեկ անցկացվող այս միջազգային մրցաշարում ունեցել է մեդալակիրներ: