ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 155-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2019 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10:00-17:00, ընդմիջում` 13:00-14:00 (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ)

Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում.

  • լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի

  • ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.

  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

  • 2 լուսանկար (3 X 4 չափի):

Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:

Ի գիտություն ընդունել նաև, որ ըստ գործող կարգի՝ այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով: