Լուրեր
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ Հայ մարզուհին 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից նոյեմբերի

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության

«Կարևոր է արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ». նախարարը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսին

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

ԵՊՀ-ում տեղի կունենա «Համահայկական գիտաժողով-2023»-ը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Համահայկական գիտաժողով - 2023»-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ: Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ

ԿԳՄՍՆ-ում ամփոփվել է սամբոյի աշխարհի առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում ամփոփվել են

Քննարկվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Երևանում անցկացնելու հայտը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի

Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի

Ընդունվում են հայտեր` մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր: