Լուրեր
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս

Հայտնի են «PostDoc - 2023/2» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 25-ի N 2212-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի եզրափակիչ համերգը՝ հոկտեմբերի 31-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ,

ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում: Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների և ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների հավելավճարների համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված

«Artbox» ծրագրի նպատակը  ստեղծարար բիզնեսի խթանումն է

Ստեղծարար բիզնեսներ՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր, հնարավորություն կունենան խթանել իրենց գործունեությունը՝ «Artbox Accelerator» ծրագրի միջոցով: Ընտրված 7 բիզնեսի համար նախատեսվում է մինչև 30.000 եվրոյի չափով դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվում է «Creative Armenia»-ն մշակութային հիմնադրամի աջակցությամբ՝ ներկայացնելով 12 ստեղծարար բիզնեսներ:

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի