Լուրեր
5 հայ ծանրորդ Թաիլանդում կմասնակցի վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թաիլանդի Պհուկետ քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ

Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: Հիշեցնենք՝ 2023

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը,

Բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը 2025 թվականին կանցկացվի Երևանում

Տեղի է ունեցել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը: Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը

ԲԿՄԱ-ն՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի չեմպիոն

Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2023/2024 մրցաշրջանը: Եզրափակչում ԲԿՄԱ-ն 112-91 հաշվով առավելության է հասել «Ֆոքսիսի» նկատմամբ և դարձել է Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալբերտ Թադևոսյանն էր (ԲԿՄԱ): Նա վաստակել է 36 միավոր, 5 անգամ տիրել

Արմեն Նազարյանն ու Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է

«Երևանում անցկացվել է միջազգային 5 խոշոր առաջնություն, սպորտի ֆինանսավորումն ավելացել է 5 անգամ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին

Հայտնի են Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնության հաղթողները

Մարտի 18-ին անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները: Ընդ որում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաև մարտական սամբոյի կանանց առաջնությունը: Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58